Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են հեռախոսներ և կահավորանքի պարագաներ

06/08/2021 Նորություններ

Վաճառվում է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող  գույքը՝ 1/ կահավորանքի պարագաներ - 40 հատ, որպես մեկ գույքային միավոր /հիմնականում բարոյապես և ֆիզիկապես մաշված, լոտի մեկնարկային գինը՝  8 980 ՀՀ դրամ/ և 2/ հեռախոսներ – 14 հատ, որպես մեկ գույքային միավոր /հիմնականում բարոյապես և ֆիզիկապես մաշված, լոտի մեկնարկային գինը՝  2 557 ՀՀ դրամ/ ։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. օգոստոսի 24-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում: Օտարման ենթակա գույքի լոտերի մեկնարկային գները նշված են հրապարակային ծանուցման տեքստում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝  Երևան քաղաքի Ուլնեցու 68 հասցեում, զանգահարելով Ա.Վրթանեսյանին 093 702 122 հեռախոսահամարով, ժամը 9։00 – 17։00։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other  ։