Վաճառվում են ՀՀ Արարատի մարզի «Դեղձուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման արդյունքում ապամոնտաժված շինարարական նյութերը՝ 1/ փայտե պատուհաններ /80.1 ք.մ., մեկնարկային գինը՝ 86 809 ՀՀ դրամ/, 2/ մետաղապլաստե պատուհաններ / 162 ք.մ., մեկնարկային գինը՝ 1 404 540 ՀՀ դրամ/, 3/ փայտե դռներ /103.2 ք.մ. մեկնարկային գինը՝ 149 124 ՀՀ դրամ/, 4/ մետաղապլաստե դռներ / 14.4 ք.մ., մեկնարկային գինը՝ 156 060 ՀՀ դրամ/ և 5/ տանիքի ծածկույթի թիթեղ / 1426.3 ք.մ., մեկնարկային գինը՝ 1 515 444 ՀՀ դրամ/ ։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. օգոստոսի 25-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ ք.Երևան, Շիրակի փակուղի 4 հասցեում, զանգահարելով 094 27 77 71 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։