Վաճառվում են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «ԳԱԶ 66», «ԶԻԼ 130/131» և «ԿՌԱԶ 250» մակնիշի տրանսպորտային միջոցները:
Մեքենաների տեխնիկական վիճակին, մեկնարկային գներին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 1-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով փոխգնդապետ Լ.Հարությունյանին 077 25 76 16 հեռախոսահամարով ժամը 9։00 – 18։00, հասցե՝ ք.Եղվարդ, ՀՀ ՊՆ 45077 զորամաս։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale :