Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում ՀՀ Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնք 6-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 8 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կենդանաբանության ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 558.82 ք.մ. ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.31526 հա հողամասը՝ որպես գիտաարտադրական անասնապահության կազմակերպման կենտրոն օգտագործելու համար, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 150 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :