Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Կիևյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 0.96 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը՝ սուրճի ապարատ տեղադրելու նպատակով, երեք տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 38 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :