Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ են տրամադրվում տարածքներ Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 24/2 հասցեում

13/08/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոց թիվ  24/2 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված շենքի 3-րդ հարկից 53.8 ք.մ. ընդհանուր մակերեսով թիվ 22 և 23 սենյակները՝ գրասենյակային և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների մատուցման աշխատանքներ կատարելու համար, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 177 000 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի օգոստոսի  13-ից  մինչև օգոստոսի 26-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  :