Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Շիրակի փողոց թիվ 3 հասցեում

16/08/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի  Շիրակի փողոց թիվ 3 հասցեում գտնվող  «Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 178.25 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 15։30-17։00 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 17 000 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի օգոստոսի  16-ից  մինչև օգոստոսի 27-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  :