Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող «Երևանի Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 259.2 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 17։00-20։00 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 25 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 27-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :