Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Սեբաստիայի 54 հասցեում

19/08/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Սեբաստիայի 54 հասցեում գտնվող «Վ.Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված շենքի նկուղային հարկից 128.7 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական վեց օր (երկուշաբթիից-շաբաթ) ժամը 16։30-19։30 մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 29 000 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի օգոստոսի  19-ից  մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  :