Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Սարի թաղ. 28 փողոց 1-ին շենք հասցեում գտնվող «Երևանի թիվ 167 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին և 2-րդ հարկերից 80.7 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական չորս օր (երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ) ժամը 16:00-18:30 կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 24 800 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :