Վաճառվում են ՀՀ Արարատի մարզի «Դեղձուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման արդյունքում ապամոնտաժված շինարարական նյութերը՝ 1/ փայտե պատուհաններ /80.1 ք.մ., մեկնարկային գինը՝ 73 788 ՀՀ դրամ/, 2/ մետաղապլաստե պատուհաններ / 162 ք.մ., մեկնարկային գինը՝ 1 193 859 ՀՀ դրամ/, 3/ փայտե դռներ /103.2 ք.մ. մեկնարկային գինը՝ 126 756 ՀՀ դրամ/, 4/ մետաղապլաստե դռներ / 14.4 ք.մ., մեկնարկային գինը՝ 132 651 ՀՀ դրամ/ և 5/ տանիքի ծածկույթի թիթեղ / 1426.3 ք.մ., մեկնարկային գինը՝ 1 288 128 ՀՀ դրամ/ ։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ ք.Երևան, Շիրակի փակուղի 4 հասցեում, զանգահարելով 094 27 77 71 հեռախոսահամարով։