Վաճառվում են ՀՀ պետական պահպանության ծառայությանն ամրացված՝ 1/ «Ֆորդ էքսփլորեր» (1998թ., թափքը՝ սեդան, գույնը` սև, փոխանցման տուփը չի աշխատում, շարժիչն աշխատում է անկանոն, թափքը՝ կոռոզիայի է ենթարկված, մեկնարկային գինը 638 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 11 830 ՀՀ դրամ), 2/ «ՎԱԶ 2106» (2005թ., թափքը՝ սեդան, գույնը` սպիտակ, փոխանցման տուփը խափանված, շարժիչն աշխատում է անկանոն, թափքը՝ կոռոզիայի է ենթարկված, մեկնարկային գինը 289 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 6 230 ՀՀ դրամ), 3/ «ԳԱԶ 31105-120» (2005թ., թափքը՝ սեդան, գույնը` ավանտյուրա, փոխանցման տուփն ու ղեկային համակարգը խափանված են, թափքը՝ կոռոզիայի է ենթարկված, մեկնարկային գինը 308 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 6 610 ՀՀ դրամ) և 4/ «ՎԱԶ 21213» (2001թ., թափքը՝ ունիվերսալ, գույնը` սպիտակ, փոխանցման տուփն ու ղեկային համակարգը խափանված, թափքը՝ կոռոզիայի է ենթարկված, մեկնարկային գինը 499 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 10 430 ՀՀ դրամ) մակնիշի ավտոմեքենաները:
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 15-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով պահառության վայր 098 04 44 00 և 044 77 77 08 հեռախոսահամարներով /աշխատանքային օրերին ժամը 10։00 – 17։00, շաբաթ օրը՝ մինչև 13։00/, հասցե՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale :