Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Ամիրյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող «Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 37.85 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական հինգ օր (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 08։30-15։00 կրթական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 35 700 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 15-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :