Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքի 2-րդ և 3-րդ հարկերից 32.3 ք.մ. ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ երեք տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 196 000 ՀՀ դրամ է։
Տարածքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9։00 – 18։00 /բացառությամբ 13։00-14։00/ զանգահարելով 011 58 35 40 հեռախոսահամարով։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 22-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease :