Վաճառվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված՝ 1/«ԳԱԶ-31105-100» (2006թ., թափքը՝ սեդան, գույնը` ավանտյուրա, տեխնիկական վիճակը՝ շարժիչը և փոխանցման տուփը ենթակա են վերանորոգման, թափքը ենթակա է նորոգման, մեկնարկային գինը 374 255 ՀՀ դրամ է) և 2/«ՈւԱԶ-31519-037» (2009թ., թափքը՝ ունիվերսալ, գույնը` մուգ կանաչ, տեխնիկական վիճակը՝ փոխանցման տուփը ենթակա է վերանորոգման, շարժիչը՝ փոփոխման, թափքը կոռոզիայի է ենթարկված, մեկնարկային գինը 799 085 ՀՀ դրամ է) մակնիշի ավտոմեքենաները:
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 23-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով պահառության վայր 098 04 44 00 և 044 77 77 08 հեռախոսահամարներով /աշխատանքային օրերին ժամը 10։00 – 17։00, շաբաթ օրը՝ մինչև 13։00/, հասցե՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale :