Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են պատուհանների փեղկեր, դռներ, ճաղավանդակներ

09/09/2021 Նորություններ

Վաճառվում է «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը՝ փայտյա պատուհանների փեղկեր, փայտյա դռներ, մետաղական ճաղավանդակներ, մետաղական դարպաս, բազրիքներ և բռնակներ, վահանակներ և այլն։ Օտարման ենթակա գույքի մեկնարկային գներին, մասնակցության վճարներին և այլ տեղեկությունների կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող  յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ք. Վանաձոր, Ուսանողական 9 հասցեում գտնվող շենքի տարածքում, ժամը 10:00-18:00-ն, զանգահարելով (322)-2-33-85 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։