Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Ալ. Մանուկյան 3 հասցեում գտնվող «Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 31.9 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական չորս օր (երկուշաբթի, չորեքշաբթի ժամը՝ 12.40-14.40, երեքշաբթի, ուրբաթ ժամը՝ 14.30-16.30) կրթական և մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 33 500 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 27-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :