Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անշարժ գույք ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում

14/09/2021 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսավող օտարման ենթակա ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում գտնվող անշարժ գույքը. շենք-շինությունների ընդհանուր մակերեսը՝ 202.5 ք.մ., հողամասի մակերեսը՝ 0.0915 հա։ Լոտի մեկնարկային գինը 5 818 516 ՀՀ դրամ է, հողամասի կադաստրային արժեքը՝ 2 642 520 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 20 269 ՀՀ դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 29-ին, ժամը՝ 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը, նախապես զանգահարելով Պետական գույքի կառավարման կոմիտեի Պետական գույքի տնօրինման վարչության օտարման բաժին՝ 011 52 06 28 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։