Վաճառվում են ՀՀ Արարատի մարզի «Դեղձուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման արդյունքում ապամոնտաժված շինարարական նյութերը՝ 1.փայտե պատուհաններ՝ 80.1 ք.մ., մեկնարկային գինը՝ 62 720 ՀՀ դրամ, 2. մետաղապլաստե պատուհաններ՝ 162 ք.մ., մեկնարկային գինը՝ 1 014 781 ՀՀ դրամ, 3.փայտե դռներ՝ 103.2 ք.մ., մեկնարկային գինը՝ 107 743 ՀՀ դրամ, 4. մետաղապլաստե դռներ ՝ 14.4 ք.մ., մեկնարկային գինը՝ 112 754 ՀՀ դրամ և 5.տանիքի ծածկույթի թիթեղ ՝ 1426.3 ք.մ., մեկնարկային գինը՝ 1 094 909 ՀՀ դրամ ։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 29-ին, ժամը՝ 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 11:00-18:00-ն, զանգահարելով 094 27 77 71 հեռախոսահամարով ք. Երևան, Շիրակի փակուղի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։