Վաճառվում են ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան փողոց 1/3 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի հիմնանորոգման արդյունքում ապամոնտաժված թուջե մարտկոցները՝ շահագործման համար ոչ պիտանի կամ ջարդոն։ Լոտերի մեկնարկային գներին կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ ՀՀ Շիրակի մարզի, Արթիկ քաղաքի Շահումյան փողոց 1/3 հասցեում, զանգահարելով 093-82-53-21 և 098-88-68-00 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-16:00-ն:
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։