Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է մասնակցելու ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Երևան քաղաքի Ավան համայնք Աճառյան փողոց 1-ին փակուղի 15/1 հասցեում գտնվող «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2968 քառ. մետր մակերեսով 3-րդ մասնաշենքի վարձակալության մրցույթին (ծածկագիր` ՎՄ-1-21), կրթական ծրագրերի իրականացման նպատակով, տաս տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 1 100 000 ՀՀ դրամ է։
Մրցույթը տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 1-ին, ժամը՝ 15։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4):
Մրցութային առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի հոկտեմբերի 29-ը, ժամը` 18:00, ք.Երևան, Տիգրան Մեծի 4, Պետական գույքի կառավարման կոմիտե, 403 սենյակ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Պետական գույքի կառավարման կոմիտե 011-583540 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition :