Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Մառի 8 հասցեում գտնվող «Երևանի Ա. Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գլխավոր ուսումնական մասնաշենքի 2-րդ հարկից 55.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը` համակարգչային գրագիտություն զարգացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 12 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հոկտեմբերի 05-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :