Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Շենգավիթ Շիրակի փողոց 74 հասցեում գտնվող «Երևանի Ս. Հովսեփյանի անվ. թիվ 115 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 310.5 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` կրթական ծրագրեր (մանկական խնամքի կենտրոն) իրականացնելու նպատակով, յոթ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 90 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հոկտեմբերի 04-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :