Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Երևան քաղաքի Տիգրան Մեծի թիվ 4 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 1 ք.մ. մակերեսով տարածքը /մեկ ամսվա վարձավճարի գինը 35 000 ՀՀ դրամ/ և Զաքիյան թիվ 10 հասցեում գտնվող շենքի 0,5 ք.մ. մակերեսով միջնահարկը /մեկ ամսվա վարձավճարի գինը 14 700 ՀՀ դրամ/՝ վճարային տերմինալներ տեղադրելու նպատակով ։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 28-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :