Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում 60.95 ք. մ. մակերեսով տարածք Գյուլիքեխվյան 20 հասցեում

25/10/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Գյուլիքեխվյան 20 հասցեում գտնվող «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված շենքի նկուղային հարկից 60.95 ք. մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ պոլիէթիլենի արտադրություն կազմակերպելու նպատակով, երեք տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 34 900 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի  05-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :