Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Պ. Սևակի փողոց 5/2 հասցեում գտնվող «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գլխավոր մասնաշենքի կցակառույցի 1-ին հարկի թիվ 8-րդ տարածքի հատվածից 23 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 21 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի նոյեմբերի 01-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :