Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան 24 հասցեում գտնվող «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հիմնական մասնաշենքի 2-րդ հարկից 26.9 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ միայն գիտական, կրթական և ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպություններին տրամադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 113 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի նոյեմբերի 02-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :