Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «ՏՈՅՈՏԱ ԿՈՐՈԼԼԱ 1.3» և «ՄԻՑՈԻԲԻՇԻ Լ 200» մակնիշի ավտոմեքենաներ

04/11/2021 Նորություններ

Վաճառվում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված` 1.«ՏՈՅՈՏԱ ԿՈՐՈԼԼԱ 1.3» /թող.տարեթիվը՝ 2013թ, թափքը՝ սեդան, մեկնարկային գինը 1 200 000 ՀՀ դրամ/, 2.«ՏՈՅՈՏԱ ԿՈՐՈԼԼԱ 1.3»/թող.տարեթիվը՝ 2013թ, թափքը՝ սեդան, մեկնարկային գինը 1 000 000 ՀՀ դրամ է/  և 3.«ՄԻՑՈԻԲԻՇԻ Լ 200»/թող.տարեթիվը՝ 2011թ, թափքը՝ պիկապ, մեկնարկային գինը 2 353 000 ՀՀ դրամ է/ մակնիշի ավտոմեքենաները։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 19-ին, ժամը՝ 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա. Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով 043-00-93-43 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13:00-ն:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale: