Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Մրցույթով վաճառվում է տարածք Էրեբունի համայնքի Տիտոգրադյան 133/2 հասցեում

04/11/2021 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է մասնակցելու Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Տիտոգրադյան 133/2 հասցեում գտնվող 1192.9 ք.մ. մակերեսով քոլեջի մասնաշենքի (4-րդ աստիճանի վթարային ճաշարան) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի /0.211543 հեկտար/ օտարման մրցույթին (ծածկագիր` 1587-Ա), որը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 15։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցութային առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի դեկտեմբերի 3-ը, ժամը` 15:00-ը, ք. Երևան, Տիգրան Մեծի 4, Պետական գույքի կառավարման կոմիտե, 406 սենյակ։ 

Օտարման ենթակա գույքի վաճառքի գինը 49 798 536 ՀՀ դրամ է։

Պետական գույքի մասնավորեցման մրցույթի մասնակցության հայտի, մրցույթի պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկի և գործարար (ներդրումային) ծրագրի օրինակելի ձևերին և այլ տվյալների կարող եք ծանոթանալ նշված հայտարարության տեքստում։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Պետական գույքի կառավարման կոմիտե 011 52 06 28  հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition :