Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Վանթյան 43 հասցեում գտնվող «Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 1-ին հարկից 302.5 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ մարզական նպատակով օգտագործելու համար, շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ), ժամը՝ 18.30-20.00-ն, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 19000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease: