Վաճառվում է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հաշվեկշռում հաշվառված գույքը` պատճենահան մեքենա, լազերային տպիչ, տեսամագնիտոֆոն, հեռուստացույց, ռադիոընդունիչ։ Գույքի մեկնարկային գներին, վիճակին և այլ տվյալների կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11։00 – 18։00-ն, զանգահարելով 091 77 50 05 հեռախոսահամարով, Երևան քաղաքի Իսահակյան 28 հասցեում ։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։