Այսօր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառույցին ենթակա Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, վերականգնողական բժշկության կենտրոնի ղեկավար, անվանի բժիշկ Մկրտիչ Գրաբսկուն իր կեսդարյա անբասիր գործունեության համար երախտագիտությունն է հայտնել և պատվոգիր հանձնել։ Սիրված բժիշկն օրերս տոնել է 70–ամյա հոբելյանն ու մասնագիտական գործունեության 50 տարին, նա նաև մեծ ավանդ ունի մեր երկրում ռազմական բժշկության կայացման գործում։
<<Երկար տարիներ դուք ինստիտուտի փոխտնօրենն եք, ղեկավարում եք վերականգնողական բժշկության կենտրոնը և հենց Ձեր ջանքերի շնորհիվ է, որ տարեկան հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք լիարժեք կյանքի ու նրանց վերադարձնում կյանքի գույները: Դուք մեծ ավանդ ունեք Հայաստանի ռազմական բժշկության կայացման գործում, որ փխրուն ու խոցելի խաղաղության պայմաններում ապրող մեր երկրի համար չափազանց կարևոր ուղղություն է>>,- ասել է Արման Սահակյանը:
ՊԳԿ վարչության պետը շնորհավորել է վաստակաշատ գործչին, մաղթել երկար տարիների արգասաբեր գործունեություն, ընտանեկան անսպառ երջանկություն ու քաջառողջություն, վստահեցրել, որ վարչությունն իր լիազորությունների շրջանակում կշարունակի մշտապես աջակցել ինստիտուտին ու այնտեղ գործող հրաշալի թիմին: