Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման հանձնաժողովը հայտարարում է Հիմնադրամի գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ, որը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մասնագիտական որակավորում ունեցող, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով առնվազն երկու գնահատող:
Մրցույթին մասնակցել ցանկացողները անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, 4-րդ հարկ, 409 սենյակ, ներքին համար 1-47)։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. դեկտեմբերի 22-ը, ժամը 15:30-ը, աշխատանքային օրերին մինչև ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին կամ զանգահարել (011) 52-65-57 հեռախոսահամարով, ինչպես նաև Հիմնադրամի հանձնակատար Արգամ Արշակյանին (093) 66-80-13 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition :