Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում տարածք ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում

29/11/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինության ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղ Կարճևան Մայրուղի թիվ 4 հասցեում գտնվող մաքսային կետի 1-ին հարկից 0.25 ք. մ. մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ վճարային տերմինալ տեղադրելու նպատակով, մեկ տարի ժամկետով, մեկ ամսվա վարձավճարի գինը 5 000 ՀՀ դրամ է ։  

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի նոյեմբերի 29-ից մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :