Վաճառվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները՝ 1. «ՊԱԶ 672 ավտոբուս» (մեկնարկային գինը 640 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 11 850 ՀՀ դրամ), 2. «ԼԱԶ 699P ավտոբուս» (մեկնարկային գինը 1 450 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 15 900 ՀՀ դրամ), 3. «ԳԱԶ 5312 բեռնատար» (մեկնարկային գինը 1 215 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 15 665 ՀՀ դրամ) և այլ շարժական գույքեր՝ մետաղաջարդոններ, տարա, մարտկոցներ, համակարգչային տեխնիկա և այլն։ Գույքի մեկնարկային գներին, քանակին և այլ տվյալների կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։
Աճուրդը տեղի կունենա 2022թ. հունվարի 10-ին, ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, «ՀԱԷԿ» ՓԲԸ հասցեում, նախապես զանգահարելով +374 10 28 29 60 հեռախոսահամարով, յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-14:00-ը, սակայն 3 աշխատանքային օր առաջ «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարին պետք է ներկայացնել համապատասխան գրություն և անձը հաստատող փաստաթղթի պատճեն:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale :