Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգված Բաղյան 5 հասցեում գտնվող «Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 100.4 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով շաբաթական երեք օր (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ ժամը՝ 18.00-19.30), մեկ տարի ժամկետով, մեկ ամսվա վարձավճարի գինը 14 000 ՀՀ դրամ է ։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :