Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Թաիրովի թիվ 14 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության տնօրինության շենքի 1-ին հարկից 73.1 ք.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ որպես ճաշարան օգտագործելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 107 800 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն թվականի դեկտեմբերի 29-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease: