Վարձակալության են տրամադրվում ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Երևան քաղաքի Արշակունյաց թիվ 4 հասցեում գտնվող շենքի 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հարկերից ոչ բնակելի տարածքները՝ երեք տարի ժամկետով որպես գրասենյակ օգտագործելու նպատակով։ Տարածքների չափերին և վարձավճարի մեկնարկային գներին կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն թվականի դեկտեմբերի 29-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease: