Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է մասնակցելու Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Տիտոգրադյան 133/2 հասցեում գտնվող 1192.9 ք.մ. մակերեսով քոլեջի մասնաշենքի (4-րդ աստիճանի վթարային ճաշարան) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի /0.211543 հեկտար/ օտարման մրցույթին (ծածկագիր` 1587-Ա), որը տեղի կունենա 2022թ. հունվարի 20-ին, ժամը՝ 15։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4):
Մրցութային առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի հունվարի 19-ը, ժամը`18:00-ը, ք. Երևան, Տիգրան Մեծի 4, Պետական գույքի կառավարման կոմիտե, 406 սենյակ։
Օտարման ենթակա գույքի վաճառքի գինը 49 798 536 ՀՀ դրամ է, նախավճարի չափը՝ 2 489 930 դրամ:
Պետական գույքի մասնավորեցման մրցույթի մասնակցության հայտի, մրցույթի պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկի և գործարար (ներդրումային) ծրագրի օրինակելի ձևերին և այլ տվյալների կարող եք ծանոթանալ նշված հայտարարության տեքստում։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Պետական գույքի կառավարման կոմիտե 011 52 06 28 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition :