Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «ՎԱԶ 21214-126-20» և «ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2.4» մակնիշի ավտոմեքենաներ

17/12/2021 Նորություններ

Վաճառվում են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված՝ 1.«ՎԱԶ 21214-126-20» /թող. տարեթիվ՝ 2007թ., գույնը՝ սպիտակ, թափքը՝ ունիվերսալ,  վիճակը՝ շարժիչը սարքին, փոխանցման տուփը՝ սարքին (առկա են ձայներ), թափքը՝ կոռոզիայի ենթարկված, մեկնարկային գինը 840 000 ՀՀ դրամ է/ և 2.«ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2.4» /թող. տարեթիվ՝ 2007թ., գույնը՝ սև, թափքը՝ սեդան,  վիճակը՝  շարժիչը գործի չի դրվում, արգելակված է, փոխանցման տուփը՝ բավարար, թափքը՝ կոռոզիայի ենթարկված, մեկնարկային գինը 1 593 000 ՀՀ դրամ է/ մակնիշի ավտոմեքենաները։  

Աճուրդը տեղի կունենա 2022թ. հունվարի 3-ին, ժամը՝ 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շենքի տարածքում՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 63 հասցեում, զանգահարելով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Կենցաղային ապահովման բաժին 060-37-35-33 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00-ը:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale: