Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոց թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 1336,5 ք.մ. մակերեսով շենք-շինություններ, ինչպես նաև 0,43363 (4336,3 քառ. մետր) հեկտար հողամաս։ Գույքի մեկնարկային գինը՝ 49 296 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 28 380 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2022թ. հունվարի 12-ին, ժամը՝ 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ զանգահարելով Պետական գույքի կառավարման կոմիտեի Պետական գույքի տնօրինման վարչության օտարման բաժին՝ 011-52-06-28 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։