Վաճառվում են ՀՀ դատախազության հաշվեկշռում առկա ՀՀ սեփականություն հանդիսացող շարժական գույքը` մոնիտորներ, համակարգիչներ, սկաներներ, պատճենահան մեքենաներ և այլն: Գույքի մեկնարկային գների, վիճակի, քանակի և այլ տվյալների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։
Աճուրդը տեղի կունենա 2022թ. հունվարի 13-ին, ժամը՝ 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ Վ. Սարգսյան 5 հասցեում գտնվող վարչական շենքի տարածքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-18:00-ն, զանգահարելով 091-51-01-88 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։