Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում տարածք ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում

03/01/2022 Նորություններ

Վարձակալության է տրամադրվում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնք, Կարճևան գյուղ, Մայրուղի թիվ 4 հասցեում գտնվող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինության շենքի 1-ին հարկից 0,25 ք.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը /մաքսային կետ/՝  վճարային տերմինալ տեղադրելու համար, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը  5000 ՀՀ դրամ է։

Աճուրդը տեղի կունենա 2022թ. հունվարի 20-ին, ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ը (բացառությամբ ժամը՝ 13:00-ից մինչև 14:00), զանգահարելով ՀՀ պետական եկամուտների կոմիտե,  /060/544 634 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, դիմել քաղաք Երևան, Զաքիյան 10 կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease։