Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են մոնիտորներ, համակարգիչներ, սկաներներ

25/01/2022 Նորություններ

Վաճառվում է ՀՀ դատախազության հաշվեկշռում առկա ՀՀ սեփականություն հանդիսացող շարժական գույքը` մոնիտորներ, համակարգիչներ, սկաներներ, պատճենահան մեքենաներ, փոշեկուլներ, աուդիոձայնագրիչներ և այլն: Գույքի մեկնարկային գների, քանակի և այլ տվյալների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։

Աճուրդը տեղի կունենա 2022 թ. փետրվարի 10-ին` ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ Վ. Սարգսյան 5 հասցեում գտնվող վարչական շենքի տարածքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը՝ 11:00-18:00-ն` զանգահարելով 091-51-01-88 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։