Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են թղթի թափոնի մամլող մեքենա, թուղթ կտրող մեքենաներ, կշեռք և այլն

26/01/2022 Նորություններ

Վաճառվում է «Հենակետ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող օտարման ենթակա գույքը` թղթի թափոնի մամլող մեքենա, թուղթ կտրող մեքենաներ, կշեռք, տպագրական մեքենաներ, պատճենահան մեքենաներ, գրասեղաններ, բառարաններ, սառնարան և այլն։ Գույքի մեկնարկային գներին, չափերին և այլ տվյալների կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։

Աճուրդը տեղի կունենա 2022թ. փետրվարի 14-ին և մարտի 1-ին՝ ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը՝ 09:00-17:00 (բացառությամբ 13:00-14:00)՝ զանգահարելով Ա. Այվազյանին 043-94-48-88 հեռախոսահամարով :

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։