Վաճառվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված՝ 1. «ՆԻՍՍԱՆ X TRAIL 2.0» /2008թ., գույնը՝ սև, թափքը՝ ունիվերսալ, տեխ. վիճակը՝ շարժիչը մասամբ վերանորոգման ենթակա, փոխանցման տուփը՝ բավարար, թափքի վրա առկա են ճաքեր, փոսեր և քերծվածքներ, մեկնարկային գինը 2 002 000 ՀՀ դրամ է/, 2. «ԳԱԶ 3302-414» /2007թ., գույնը՝ սպիտակ, թափքը՝ կողավոր, տեխ. վիճակը՝ շարժիչը գործի չի դրվում, փոխանցման տուփը բավարար, թափքը ենթարկված է կոռոզիայի, կողավոր թափքը փոխարինված է հատուկ թափքով, մեկնարկային գինը 843 000 ՀՀ դրամ է/ և 3. «ՎԱԶ 21214-126-20» /2007թ., գույնը՝ սպիտակ, թափքը՝ ունիվերսալ, տեխ. վիճակը՝ շարժիչը և փոխանցման տուփը՝ սարքին (առկա են խնդիրներ), թափքը՝ մասամբ կոռոզիայի ենթարկված, մեկնարկային գինը 697 000 ՀՀ դրամ է/ մակնիշի ավտոմեքենաները:
Աճուրդը տեղի կունենա 2022թ. փետրվարի 23-ին՝ ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ հրապարակային ծանուցման մեջ նշված հասցեներում՝ զանգահարելով համապատասխան հեռախոսահամարներով:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale :