Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարումը

03/04/2018 Նորություններ

Պետական գույքի կառավարման  վարչության բոլոր ստորաբաժանումները,  համաձայն  կառույցի ղեկավար Արման Սահակյանի հանձնարարականի և վերջին  տարիների ավանդույթի, հերթական եռամսյակային հաշվետվություններն են ներկայացրել: Ըստ այդմ,   2018թ. առաջին եռամսյակում  դրությամբ պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները 42-ն են, որոնցից 3-ը  լուծարման գործընթացում են:

Հաշվետու ժամանակահատվածում` 2 ընկերություն  մասնավորեցվել  է աճուրդով, 1 ընկերության բաժնետոմսերը մասնավորեցվել են աշխատավորական կոլեկտիվին: Երեք ընկերությունում  կանոնադրության փոփոխություն է կատարվել, 1 ընկերության բաժնետոմսեր են  ընդունվել:

Համաձայն Պետական բաժնեմասի կառավարման  վարչության տվյալների, տարեսկզբից հրավիրվել է տնօրենների խորհրդի 4 նիստ, արտահերթ՝ 8 և 1 տարեկան ժողով:

Հաշվետու ժամանակահատվածում, ՀՀ կառավարության թիվ 562-Ն որոշման համաձայն, գնահատվել է մարզպետների 2017թ. աշխատանքը՝ մարզպետարանների ենթակայության առևտրային կազմակերպություններում պետության լիազոր ներկայացուցիչների՝ լիազորությունների իրականացման մասով: