Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Երևան քաղաքի Արշակունյաց թիվ 4 հասցեում գտնվող շենքի 2-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հարկերից ոչ բնակելի տարածքները երեք տարի ժամկետով՝ որպես գրասենյակ օգտագործելու նպատակով։ Վարձակալության տրամադրվող տարածքների ամսական վարձավճարներին, չափսերին և այլ տվյալների կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև սույն թվականի փետրվարի 14-ը ներառյալ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease: