Փետրվարի 8-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խորհրդակցության սկզբում աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Գևորգ Բաբայանին՝ վերջինիս մաղթելով արդյունավետ աշխատանք։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր, տրվել հանձնարարականներ։