2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարության կողմից 4 կազմակերպության լուծարման որոշումներ են կայացվել, 2 կազմակերպության լուծարման հանձնաժողովներ են ստեղծվել:
Նույն ժամանակահատվածում 3 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, իսկ ապրիլի մեկի դրությամբ լուծարման գործընթացում է 10 կազմակերպություն:
Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 12մլն 871 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջեին` 2մլն 197 հազար դրամ, աշխատավարձի գծով` 9մլն 751 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք՝ 923 հազար դրամ:
Լուծարումից հետո մնացած 13մլն 432 հազար դրամը փոխանցվել է պետբյուջեի <<Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում>> եկամտային հաշվին: